‘Դատարանը Լևոն Հայարապետյանին կալանավորելու թույլտվություն տվեց’

1206

Մոսկվայի Բասմանյան դատարանը հինգշաբթի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել: Կարապետյանին կասկածում են դրամական միջոցների վատնման և լվացման մեջ, հաղորդել է РИА Новости-ն դատարանի դահլիճից:

Դատավորը հաշվի է առել, որ Հայրապետյանը «Собеседник» հրատարակչության ղեկավարներից մեկն է և կարող է ԶԼՄ-ների միջոցով ճնշում գործադրել հետաքննության վրա և վարկաբեկել օպերատիվ-քննչական խմբի գործունեությունը:  Դատարանը նշել է նաև, որ գործարարը լավ ծանոթ է Ռուսաստանի դատական և իրավապահ համակարգերին և կարող է «օգտվել դրանից՝ պատասխանատվությունից խուսափելու համար»:

Դատարանի տվյալներով՝ Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, իսկ վերջերս բնակվում էր Մոնակոյում: Դատարանը նաև գործարարին առողջական նկատառումներով քննչական մեկուսարան չտեղափոխելու հիմքեր չի գտել:

Իր հերթին՝ Հայրապետյանի պաշտպանությունը խնդրել է նրա նկատմամբ սահմանել տնային կալանք կամ ազատ արձակել գրավի դիմաց:

 

Նախորդ հոդվածը‘ Անրի Ռենո. Ցավ ենք ապրում, երբ շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. ԱՄՆ պատժամիջոցները ռուսական ընկերությունների նկատմամբ կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’