‘Դատարանը ճանաչել է ոստիկանների կողմից Լեւոն Բարսեղյանի իրավունքները խախտելու փաստը’

1305

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 2011 թվականին սեպտեմբերի 21-ին Երևանում միացել է ինքնաբուխ կազմակերպված ակցիային` բողոքելով ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ տրված շքերթին օտարերկրյա զորքերի ու դրոշների առկայության դեմ:

Բողոքի ակցիայի ժամանակ Սարյանի պուրակում Լևոն Բարսեղյանին ու Առնո Կուրին ոստիկանները բռնությամբ տարել էին բաժանմունք, 3 ժամ ապօրինաբար պահել, ու շքերթի ավարտվելուց հետո նոր միայն բաց էին թողել:

Լևոն Բարսեղյանն էլ դատի էր տվել ոստիկաններին`1,5 տարի տևած դատավարությունից հետո շահելով դատը:

«Վերջը դատարանը ճանաչեց, ընդունեց մեր հայցը ամբողջությամբ: Հայցի պահանջները հետևյալն էին` ճանաչել իմ խոսքի ազատության, տեղաշարժման ազատության և հավաքների ազատության իրավունքի խախտումը: Փաստը ճանաչել և փոխհատուցել պետական տուրքի գումարը: Միլիցեքն ինձ 8 հազար դրամ պարտք են հիմա» — Aravot.am-ին ասել է Լեւոն Բարսեղյանը:

Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին պատրաստվում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ միասին ասուլիսի ժամանակ ներկայացնել գործի հանգամանքները: «Վկաների հարցաքննությունից մի շարք զվարճալի հատվածներ կներկայացնենք, թե ինչպիսի անհեթեթ պատասխաններ կարող է տալ ոստիկանության կապիտանը, ինձ բերման ենթարկողներից մեկը և այլն», — նշել է Բարսեղյանը:

Մանրամասները 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյան. «Փակ շուկա» հուշարձանը աղճատված է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խխունջ, բադիկ, մկնիկ, շնիկ. @ նշանը մի քանի հարյուր տարեկան է’