‘Դատարանը վաղաժամկետ ազատ է արձակել չեչենական «Մեմորիալի» ղեկավարին’

1166

Չեչնիայի դատարանը բավարարել է իրավապաշտպան Օյուբ Տիտիևի դիմումը  պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ: Որոշումն ուժի մեջ է մտնելու տասն օրից:

Մարտ ամսին Տիտիևը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման գաղութ-բնակավայրում ՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Տիտիևն ինքը մեղքը չի ընդունել, իսկ իր գործն անվանել է «քաղաքական»:

«Մեմորիալի» վարչության նախագահ Ալեքսանդր Չերկասովը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Տիտիևի ազատ արձակման լուրն ուրախալի է, բայց դեռ պետք է նրան տեսնել ազատության մեջ: «Ամբողջ տասն օր մենք լարված սպասման մեջ ենք լինելու: Այնպես է ստացվել, որ հիմա լրագրողական հանրությունը, առհասարակ՝ ողջ հանրությունը, սևեռված է թմրանյութեր «գցելու» գործերի վրա: Օյուբին մարիխուանայով լի պայուսակ էր բաժին հասել: Ու ես հուսով եմ, որ այս տասն օրերին որևէ անակնկալ չի պատահի, ու մենք Օյուբին կտեսնենք ազատության մեջ և կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ. ՊՎԾ-ն բժշկականի ստուգումներն ուղարկել է դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանը ազատվել է աշխատանքից, Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ’