‘Դատարանի որոշմամբ` Կոմիտաս 5-ի բնակիչները կառուցապատողին $40.600 պետք է վճարեն’

2601

Դատարանի որոշմամբ` Կոմիտաս 5-ի բնակիչները կառուցապատողին $40.600 պետք է վճարեն

Կոմիտաս 5 հասցեի հարեւանությամբ բարձրահարկ շենք կարռուցող «Լիբեր» ՍՊԸ-ի հայցի հիման վրա Վարչական դատարանը որոշել է «շինարարությունը խոչընդոտած» բնակիչներից 40,600 դոլար փոխհատուցում պահանջել:

Կոմիտաս 5-ի բնակիչ Սուսաննա Թերզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ, պարզվում է` կառուցապատողը ժամանակին $ 350.000 վարկ է վերցրել, ամսական $ 40.600 տոկոսներն է վճարում:

«Դատարանը որոշել է` քանի որ շինարարությունը կանգնած է, հայցվորներից պահանջել եռօրյա ժամկետում $ 40.600-ին համարժեք դրամ՝ կառուցապատող ընկերության հնարավոր վնասների հատուցման համար: Ի՞նչ եք կարծում սա նորմալ որոշո՞ւմ է: Բոլորս շոկի մեջ ենք», Aravot.am-ի փոխանցմամբ նշել է քաղաքացին: 

Ավելին

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է սիրտանոթային բժշկության կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակին անցնելն առաջիկա տարիներին իրատեսական չէ ‘