‘Դատարանի որոշումը ծանր էր Տիգրանի հարազատների համար. Տեսանյութ ‘

1687

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի որոշումը՝  Տիգրան Առաքելյանի կալանքի միջոցը անփոփոխ թողնելու վերաբերյալ ծանր անդրադարձավ Տիգրանի հարազատների վրա:

«Նախկինում կայացրած որոշումները դեռևս ունեին իրենց պատճառաբանությունները, բայց այս մեկը կազմակերպվել էր հասարակության կողմից: Այդ էր պատճառը, որ չէինք սպասում մերժման»,- այսօր դատական հերթական նիստից հետո iLur.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Առաքելյանի քույրը՝ Անժելա Մուրադյանը:

Մեղադրյալ Արտակ Կարապետյանն էլ մեկնաբանելով որոշումը՝ ասաց, որ այն կայացվել է Սերժ Սարգսյանի կողմից և նա որևէ կերպ հաշվի չի առնում հասարակական կարծիքը՝ յուրաքանչյուր որոշում ընդունելով իր շահի և իր իշխանությունը պահելու համար:

Նախորդ հոդվածը‘Վաղը կբացվի Օհան Դուրյանի կիսանդրին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան Շուշանյան. Որոշումը կարելի է մեկնաբանել որպես հասարակությանն ուղղված ապտակ. Տեսանյութ’