‘Փաստաբան Շուշանյան. Որոշումը կարելի է մեկնաբանել որպես հասարակությանն ուղղված ապտակ. Տեսանյութ’

1555

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից ներկայարած Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելայնի ազատ արձակման համար երաշխավորագրեր էին ներկայացրել 100-ից ավելի հայտնի մշակույթային, հասարակական և քաղաքական գործիչներ: Մեկնաբանելով այս մերժումը՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն իր համար կանխատեսելի էր:

«ՀՀ-ում գոյություն չունի անկախ դատարան, և որոշումը բնականաբար կայացվել է այլ վայրում: Սա կարելի է մեկնաբանել որպես քաղաքացիական հասարակությանը ուղղված ապտակ»,- հավելեց փաստաբանը:    

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Դատարանի որոշումը ծանր էր Տիգրանի հարազատների համար. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաերթի հետևանքով մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության անդամատոմս’