‘Դարի մենամարտը. հաղթեց անպարտելի Ֆլոյդ Մեյվեյզերը (տեսանյութ) ‘

2099

Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը կրտսերը (48-0-0, 26 նոկաուտ) այս անգամ ևս հաղթանակ տոնեց և մնաց անպարտելի: Այս մենամարտում վիճարկվում էին WBA (Super), WBC և WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսները: 

Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում մայիսի 3-ին տեղի  ունեցած սուպերմենամարտում 38-ամյա ամերիկացին միավորներով առավելության հասավ ֆիլիպինցի Մենի Պակյաոյի  (57-6-2, 38 նոկաուտ) նկատմամբ: 36-ամյա ֆիլիպինցին այդպես էլ չկարողացավ ճեղքել Մեյվեզերի հզոր ու անթերի պաշտպանությունը, իսկ ամերիկացին, անցկացնելով գրագետ հակագրոհներ, հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Մեյվեզերի 435 հարվածներից դիպուկ են եղել 148-ը, իսկ Պակյաոն կատարել է 429 հարված, որոնցից դիպուկ են եղել 81-ը:

Սա Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի 48-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Պակյաոյի`6-րդ պարտությունը: Շատ մասնագետներ այս հանդիպումն որակել էին դարի մենամարտ, որի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:

Հիշեցնենք, որ Ֆիլիպինցի բռնցքամարըիկի անձնական քաշը 65,8 կգ է, Մեյվեզերինը՝ 66,2 կգ:

Նախորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Իրաքում 300 եզդի գերիների են սպանել’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Քրիսթալ Փելասին» և հռչակվեց Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)’