‘ԻՊ գրոհայինները Իրաքում 300 եզդի գերիների են սպանել’

1100

Իրաքից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստները սպանել են շուրջ 300 եզդի գերիների: Եզդիական աղբյուրների համաձայն՝ գերիները սպանվել են Մոսուլ քաղաքից արևմուտք՝ Թալ-Աֆար շրջանում: Իրաքի փոխնախագահ Ուսամա Նուջայֆին այդ սպանություններն անվանել է բարբարոսություն:

Մեկ տարի առաջ Իրաքում և Սիրիայում գրոհներ իրականացնող ջիհադիստ-սուննիները սպանել և գերի են վերցրել այդ ազգային փոքրամասնության հազարավոր ներկայացուցիչների: Կանանցից շատերը ենթարկվել են սեռական բռնության և դարձել ստրուկներ:

Ջիհադիստները եզդիներին համարում են ճշմարիտ հավատն ուրացողներ և դաժան հալածանքների են ենթարկում նրանց: Հազարավոր եզդիներ անցյալ տարվա գարնանը փախել էին Իրաքի հյուսիսային մասը, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան’
Հաջորդ հոդվածը‘Դարի մենամարտը. հաղթեց անպարտելի Ֆլոյդ Մեյվեյզերը (տեսանյութ) ‘