‘Դելիի դատարանը թույլատրել է լրագրողներին մասնակցել աղմկահարույց խմբակային բռաբարության գործով դատավարությանը’

852

Դելիի Գերագույն դատարանը թույլատրել է երկրի խոշոր ԶԼՄ-ներին մասնակցել նախորդ տարվա դեկտեմբերին քաղաքային տրանսպորտում տեղի ունեցած խմբակային բռնբարության գործով դատական լսումներին, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մինչ այս պահը բոլոր լսումները փակ դռների ետևում էին տեղի ունենում:

Միևնույն ժամանակ, դատարանը խնդրել է լրագրողներին՝ չհրապարակել զոհերի, նրանց հարազատների և վկաների անունները: Դատարանը կարող է առանձին լսումների ժամանակ արգելել ԶԼՄ-ների մուտքը:

Հիշեցնենք, որ խոսքը նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանցագործության մասին է, երբ քաղաքային տրանսպորտում 6 տղամարդկանցից բաղկացած խումբը հարձակվել էր ուսանողուհու և նրա ընկերոջ վրա դուրս նետել նրանց ավտոբուսից, այհուհետև ծեծի ենթարկել և բռնաբարել 23-ամյա աղջկան: Կոմայի մեջ հայտնված աղջիկը մահացել է օրեր անց՝ հիվանդասեյակում:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայի ուսանողները ծայրահեղ միջոցների են դիմում իրենց իրավունքերի համար մղվող պայքարում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորների 10-յակը ‘