‘Դել Բոսկե. «Չեմ խորանա «Ռեալի» անկման մանրամասների մեջ»’

1052

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի ցանկացել վերլուծել Պրիմերայում «Ռեալի» անհաջողությունների պատճառների մանրամասները:
«Ինչ վերաբերում է «Ռեալին», Չեմ խորանա մանրամասների մեջ: Իսպանիայի առաջնությունը շատ ծանր ու մրցունակ է, և այստեղ հավասար պայքար է ընթանում: Յուրաքանչյուր խաղում հեշտ չէ հաղթելը, և դա վերաբերում է բոլոր ակումբներին: Ժամանակին անկում է ապրել նաև «Բարսելոնան», իսկ հիմա այն ապրում է «Ռեալը»»:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» հետ արտագնա խաղում պարտվեց 0:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկո. անջատականները նույնպես հեռացնում են սպառազինությունը’
Հաջորդ հոդվածը‘«Սփյուռքի ամառային դպրոցում» այս տարի 250 սփյուռքահայ ուսուցիչ կվերապատրաստվի’