‘Դեկտեմբերի սկզբին Պուտինը կայցելի Հայաստան’

874

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է դեկտեմբերի սկզբին այցելել Հայաստան: Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա ընդգծել է, որ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումը պետք է դիտարկել որպես դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահի Հայաստան այցի նախապատրաստման կարևոր փուլերից մեկը: «Այսօր մենք կարող ենք ասել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անհրաժեշտ բանակցություններն ընթանում է լրիվ ընթացքով: Մենք ամեն կերպ կաջակցենք, որպեսզի այն ավարտվի ժամանակին»,- ասել է Լավրովը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի հասել է 1.2 մլրդ.դոլարի ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան ակնալում է, որ Սարգսյանի եւ Ալիեւի միջև շփումները կվերսկսվեն ‘