‘Մոսկվան ակնալում է, որ Սարգսյանի եւ Ալիեւի միջև շփումները կվերսկսվեն ‘

824

Մոսկվան ակնալում է, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջև Լեռնային Ղարաբաղի հետ կապված շփումները կվերսկսվեն և պատրաստ է օժանդակել պրոբլեմի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցույթունների արդյունքում: «Մենք ամեն կերպ կօգնենք հակամարտության կարգավորման համապատասխան մթնոլորտի ստեղծմանը, ավելի վաղ կայացած պայմանավորվածությունների և կողմերի համար ընդունելի հիմքերի վրա»,-ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում պետք է տեղի ունենա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի սկզբին Պուտինը կայցելի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը’