‘Դեպարդյեի ոտքը խերով չէր. Այրվում է «Գրոզնի-սիթի» երկնաքերը (տեսանյութ)’

1448

Գրոզնիում ապրիլի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել «Գրոզնի- սիթի» համալիրի շենքերից մեկում` Չեչնիայի ամենաբարձր` 47 հարկանի դեռևս չբնակեցված կառույցում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Կանտեմիր Դավիդովը տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 4-5-րդ հարկերում: Հրդեհի վայրում անցկացվում է քննություն` պարզելու պատճառները:

«Ռիա Նովոստին» էլ հայտնում է, որ հրդեհը տարածվել է բոլոր հարկերում` բացի առաջին հարկից: Հրդեհին վերագրվում է երրորդ աստիճան 5 աստիճանից: Տեղում աշխատում են 17 միավոր տեխնիկա և 80 ԱԻՆ մասնագետներ: Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ հրշեջ տեղնիկան կարողանում է հասնել 40 հարկանի երկնաքերի մինչև 20-րդ հարկը
Այս պահին հրդեհը տարածվում է մեծ արագությամբ:

Հիշեցնենք, որ 145 մ բարձրությամբ \”Օլիմպ\” երկնաքերը Մոսկվայի երկնաքերքրից հետո ամենաբարձրն է Ռուսաստանում:                                      

Նշենք նաև, որ հենց այդ կառույցում էր բնակարան նվեր ստացել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն` Չեչնիայի պատվավոր քաղաքացի դառնալու կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի այցը շրջաններ (ուղիղ)’