‘Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ’

1470

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 2-ին կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում, հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իր հերթին shamshyan.com-ը մանրամասնում է, որ ձերբակալվել է 4 անձ, 10-ից ավելի անձանց բնակարաններում էլ դատարանի կողմից ստացված որոշման հիման վրա խուզարկություններ են կատարվել: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 4-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Դեպարդյեի ոտքը խերով չէր. Այրվում է «Գրոզնի-սիթի» երկնաքերը (տեսանյութ)’