‘Դեպի ԱԺ` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող պայմանագրի վավերացման’

984

«Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենալու հավաք: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Երկուշաբթի, ժամը 11:30 –ին ՀՀ քաղաքացիները հավաքվում են Ազգային Ժողովի մոտ` ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ։ Այդ ժամին տեղի է ունենալու ԱԺ քվեարկությունը: Պետական մակարդակի ծանրագույն հանցագործությունների արդյունքում ՀՀԿ-ն իր անողնաշար պատգամավորներով այժմ էլ պատրաստվում է մինչև 2043 թվականը ամբողջ էներգետիկ ոլորտը հանձնել Գազպրոմին՝ երկիրը կամովին զրկելով ինքնիշխանության իրավունքներից: Հիշեք պատմական դավաճանությունները, ԿՈՂՄ քվեարկողները ենթակա են խստագույն պատժի:

ԹՌՈՒՑԻԿԻ ՏԵՔՍՏԸ․ ՏՊԻՐ ՈՒ ՏԱՐԱԾԻՐ
ԱՅՍ ՄԱՍԻՆ Հ1-ՈՎ ՁԵԶ ՉԵՆ ԱՍԻ 
«Հանրապետական» կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԹԱՔՑՐԵԼ է, որ 2011 թվից Հայաստանը 300 մլն դոլար պարտք է կուտակել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Այժմ այդ պարտքի դիմաց 100%-ով Ռուսաստանին է ՀԱՆՁՆՈՒՄ գազի ոլորտը՝ վտանգելով մեր պետության ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 
ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է։ 
Ռուսաստանի հետ փորձում են կնքել համաձայնագիր, ըստ որի 
• Հայաստանը իրավունք չունի գազ առնել որևէ այլ ընկերությունից։
• Հայաստանի գազի ոլորտի բոլոր ենթակառուցվածքները տնօրինելու է Ռուսաստանը։
• Ռուսաստանը իրավունք է ստանում գազի ոլորտի գույքը և տնօրինման իրավունքները վաճառել ուրիշ երկրի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին։
• Հայաստանի ապագա ոչ մի օրենք չի կարող փոխել կամ չեղյալ համարել այս համաձայնագիրը։ 
• Հայաստանի գազի ոլորտի և սպառողների մասին տեղեկություններն այլևս պետական գաղտնիք չեն, Ռուսաստանը կարող է տրամադրել դրանք ցանկացած երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին:
• Հայաստանը իրավունք չունի գազ արտահանել, օրինակ՝ դեպի Արցախ։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային Ժողովում ՀՀԿ-ն պատրաստվում է վավերացնել այս համաձայնագիրը։ 
Ի՞նչ կարող ենք անել մենք. 
• Տարածել այս տեղեկությունը մեր շրջապատում, ֆեյսբուքով, թվիթերով, օդնոկլասնիկով
• Երկուշաբթի, ամսի 23-ին, ժամը 11։30-ին լինել Ազգային Ժողովի դիմաց։ 
• Վարորդները կարող են մեքենաներով ողողել Բաղրամյան փողոցը և միացնել ազդանշանները։ Եթե մենք իսկապես շատ լինենք, կարող ենք շրջափակել Ազգային Ժողովը և թույլ չտալ վավերացնել այս ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Նախորդ հոդվածը‘ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Դեպի ԱԺ. Ֆեյսբուքյան արձագանքներ’