Դեսանտիսը մտադիր չէ հրաժարվել ընտրապայքարից

204

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը մտադիր է շարունակել մասնակցությունը նախընտրական մրցապայքարին։

Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Դեսանտիսի  շտաբի աշխատակցին։

«Առջևում մեծ պայքար է։ Այս ժողովրդի խաղադրույքը չափազանց մեծ է, մենք չենք հրաժարվի»,- ասել է նա։

Fox News հեռուստաալիքը Դեսանտիսի համար կանխատեսում է  երկրորդ հորիզոնականը Այովա նահանգի առաջնային ընտրություններում։

Ավելի վաղ մրցապայքարից դուրս գալու մասին հայտարարել է գործարար Վիվեկ Ռամասվամին։

Նախորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարի հարցը
Հաջորդ հոդվածըԶախարովան Կուլեբային անկիրթ մարդ է անվանել