‘Դեսպան Մնացականյան. ՄԱԿ-ը բավական բարձր է խոսում Մեծ Եղեռնի մասին (բացառիկ տեսանյութ) ‘

1375

Օրերս Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ցեղասպանությունների կանխարգելման օրվան նվիրված խոշոր միջոցառում, որին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Հայաստանի ներկայացուցչությունը:

ՄԱԿ-ում iLur.am-ի թղթակից Աննա Նազլոյանը զրուցել է Կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի հետ:  

Դեսպան Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ միջազգային ասպարեզում պարտավորություն է ստանձնել՝ աշխատելու հետագայում ցեղասպանությունը կանխարգելելու ուղղությամբ:

«Մենք բավական մեծ աշխատանք ենք տարել Մարդու իրավունքների խորհրդում, նաեւ Գլխավոր ասամբլեայում եւ նաեւ մեծապես Հայաստանի ջանքերի շնորհիվ Վեհաժողովը բանաձեւ ընդունեց, որը դարձերց այս օրն իրականություն: Այս օրվա պատգամը հիմնական այն է, որ մենք հիշատակում ենք, որովհետեւ վճռական ենք՝ կանխարգելելու», — ասել է Մնացականյանը:

Հարցին՝ ինչու՞  ՄԱԿ-ը այլ հայտնի ցեղասպանությունների շարքում չի հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, դեսպան Մնացականյանը պատասխանել է, թե Կազմակերպությունն անվանապես հիշատակում է այն ցեղասպանությունները, որոնց վերաբերյալ միջազգային դատական որոշում է առկա:

«Բայց ՄԱԿ-ը բավական բարձր է խոսում նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Եթե Հայաստանը կարողացել է համախմբել անդամ պետություններին այս խնդրի շուրջ, դա արդեն իսկ խորհրդանշական է», — ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում և Կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել (նախկին) ՀՀՇ հայցը’