‘Դեւիդ Բեքհեմ. Մանչեսթերում կայանալիք հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի համար առանձնահատուկ կլինի’

862

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» պատասխան հանդիպմանը:

«Դա լարված հանդիպում կլինի եւ առանձնահատուկ երեկո Կրիշտիանու Ռոնալդուի համար, որը կվերադառնա Մանչեսթեր: «Յունայթեդը» նրա սրտում հատուկ տեղ է գրավում: Երկրպագուները նրան սիրում են եւ դա մեծ իրադարձություն կլինի: Դուք միշտ վայելում եք պահը, երբ վերադառնում եք նախկին մարզադաշտ: Դա նրան պետք է ոգեշնչի:

«ՄՅՈւ»-ն Մադրիդում լավ խաղաց: Մեզ մեծ խաղ է սպասվում: Հանդիպելու են երկու մեծ ակումբներ՝ հզոր խաղացողներով, այնպես որ այս դիմակայության արդյունքը դժվար է կանխագուշակել»,- Բեքհեմի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտացիները Harlem Shake են պարել՝ ի նշան Մուրսիի դեմ բողոքի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարը սիոնիզմի վերաբերյալ թուրք վարչապետի արտահայտությունները վիրավորական է համարել’