Դեւիսի գավաթ․ Նովակ Ջոկովիչն ու Դուշան Լայովիչը հաղթանակ բերեցին Սերբիային

495

Սերբիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դեւիսի գավաթի խաղարկությունում՝ թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունում։

Խմբային փուլի առաջին տուրում Սերբիայի հավաքականը F խմբում մրցեց ավստրիացիների հետ եւ հաղթեց մենախաղի երկու հանդիպումների արդյունքում։

Դուշան Լայովիչը երեք սեթում պարտության մատնեց Գերալդ Մելցերին՝ 7:6 (7:5), 3:6, 7:5։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6։3, 6։2 հաշվով առավելության հասավ Դենիս Նովակի նկատմամբ։ Հավասար արդյունքի դեպքում կանցկացվեր նաեւ զուգախաղի մեկ հանդիպում։

F խմբում է ընդգրկված նաեւ Գերմանիայի հավաքականը։ Հաջորդ փուլ դուրս կգա խմբի հաղթողը։

Նախորդ հոդվածըՄեկնարկել է Մագնուս Կարլսեն — Յան Նեպոմնյաշչի չեմպիոնական մրցամարտը
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն վիրուսի նոր տարբերակն անվանել է «Օմիկրոն»