ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու դեպքում Բրյուսելը ԵՄ խորհրդին կառաջարկի պատժամիջոցներ սահմանել ՌԴ–ի դեմ

444

Բրյուսելը Եվրամիության անդամ երկրներին կառաջարկի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո։

Բորելի խոսքով՝ անդամ երկրները «միասնական ճակատով» կարձագանքեն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև Մինսկի դեմ, եթե ռուսաստանյան ռազմական ագրեսիան կատարվի բելառուսական տարածքից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին ԱԱՊԽ-ի շտապ նիստ է հրավիրել
Հաջորդ հոդվածըՈր համացանցային Հայաստանում (Բաղդադում) ամեն ինչ հանգիստ լինի