ԴԺՀ-ում հայտնել են, որ Սիրիան համաձայնել է մասնակցել միջազգային տրիբունալին

335

Սիրիան նախնական համաձայնություն է տվել մասնակցելու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ռազմական հանցագործների նկատմամբ միջազգային տրիբունալին։

Տրիբունալին կմասնակցի նաև Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, ТАСС-ին տված հարցազրույցում հաղորդել է ԴԺՀ արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովան։

«Արդեն որոշակի պատկերացում կա, թե որ երկրները կարող են այս կամ այն կերպ մասնակցել տրիբունալին։ Առաջին հերթին՝ դա մեր եղբայրական Լուգանսկի ժողովրդական հանրապետությունն է։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների ներկայացուցիչները արդեն քննչական գործողություններ են իրականացնում հանրապետությունների տարածքում։ Սիրիա կատարած մեր այցի ընթացքում մենք նախագահ Բաշար Ասադին առաջարկեցինք քննարկել Սիրիայի Արաբական Հանրապետության մասնակցության հնարավորությունը միջազգային տրիբունալին և նախնական համաձայնություն ստացանք»,- ասել է Նիկոնորովան։

ԴԺՀ իշխանությունները մտադիր են մինչև ամառվա վերջը մի քանի  միջանկյալ տրիբունալ անցկացնել ուկրաինական ռազմական կազմավորումների անդամների նկատմամբ, որոնք առնչություն ունեն ռազմական հանցագործությունների։ Առաջիններից մեկը կլինի Մարիուպոլի տրիբունալը, որտեղ կհետաքննվեն նաև Վոլնովախայում կատարված հանցագործությունները։ Ենթադրվում է, որ դատարանի առաջ կկանգնեն ինչպես ազգայնական գումարտակների, մասնավորապես՝ «Ազովի» և «Այդարի» անդամները, այնպես էլ  Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը խոստովանել է, որ հանդիպել է ռուսաստանցի գործարարի հետ
Հաջորդ հոդվածըԲորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս