‘Դիեգո Կոստա. «Երբեք մրցակցին դիտմամբ վնասվածք չեմ հասցնի»’

737

Իսպանիայի ազգային հավաքականի և «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է իր կարիերայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

«Ինչպես էի ինձ զգում «Լիվերպուլի» դեմ հանդիպումից հետո՞. եկա տուն եւ հանգիստ պառկեցի քնելու, քանի որ գիտեի՝ դիտմամբ ոչ մի վատ չեմ արել: Տեսակրկնությունում դա շատ պարզ երեւում է: Բայց ամեն դեպքում որակազրկեցին: Իհարկե, ես հիասթափված եմ, բայց պետք է հաշտվեմ դրա հետ: Այո, ես հրեշտակ չեմ, սակայն չեմ պատրաստվում փոխել ինքս ինձ կամ իմ խաղաոճը: Ես այսպիսին եմ: Միշտ ազնիվ եմ իմ թիմակիցների և երկրպագուների նկատմամբ եւ հանուն նրանց պատրաստ եմ ամեն ինչի:

Խաղադաշտից դուրս ես բոլորովին այլ մարդ եմ: Իսկ երբ սկսվում է խաղը, ապա իմ էությունը միայն մի ցանկություն է ունենում՝ ամեն գնով հաղթել: Երբեք այլ ֆուտբոլիստի դիտմամբ ցավ չեմ պատճառում: Չէ՞ որ ես  ինքս էլ հաճախ եմ բարդ վնասվածքներ ստանում, ի՞նչպես կարող եմ մրցակցիս վատը կամենալ: Պարզապես ես այդպես եմ խաղում եւ ամբողջությամբ նվիրվում եմ խաղին: Ամեն դեպքում ֆուտբոլը կոնտակտային մարզաձեւ է»,- Կոստայի խոսքերն է մեջբերում he Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Թեյմուրյանը` 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Լաուդրուպը կարող է ստանձնել «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնը’