‘Դիզվառելիքը գյուղացիներին կտրամադրվի մեկ լիտրը 350 դրամով ‘

767

Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին աշնանացանի համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի իրականացման համար, օգոստոսի 29-ի նիստում ընդունված որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 49 մլն դրամ:

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ կառավարության կողմից սուբսիդավորման արդյունքում գյուղացիները կստանան լիտրը 350 դրամով դիզվառելիք ձեռք բերելու հնարավորություն:

Կառավարության նախորդ նիստում էլ հաստատվել է գյուղացիական տնտեսությունների կողմից պարարատանյութի ձեռքբերումը սուբսիդավորելու ծրագիրը: Պարարտանյութը գյուղացիներին կմատակարարվի մեկ պարկը 6 հազար դրամով:

Նախորդ հոդվածը‘Խխունջ, բադիկ, մկնիկ, շնիկ. @ նշանը մի քանի հարյուր տարեկան է’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Եկեղեցու հորդորով հրաժարվում է «գենդերից». Իրավապաշտպանները մտահոգված են’