‘ Դիմորդների 20 տոկոսն անբավարար է ստացել ֆիզիկայի ՄՊՔ-ից’

1083

Դիմորդների 20 տոկոսն անբավարար է ստացել ֆիզիկայի ՄՊՔ-ից: Հիշեցնենք, որ 2013 թվականին անցման նվազագույն շեմը չէր կարողացել անցնել քննության մասնակիցների 22%-ը:

Ինչպես նշել է Գնահատման  և թեստավորման կնետրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, այս տարի ֆիզիկայի միջին միավորը կազմել է 11.7 (մեկ տարի առաջ` 11.64): 17.5-20 միավոր է հավաքել դիմորդների 15%-ը,  13.5-17.25 միավոր` 22%-ը, 7.5-13.25 միավոր` 38%-ը: Առավելագույն 20 միավոր է հավաքել 45 մարդ:

Ֆիզիկայի միասնական պետական քննությունն անցկացվել է հունիսի 10-ին: Այդ առարկայի քննությանը մասնակցել է 2058 դիմորդ: Հունիսի 17-ին կկայանա մաթեմատիկայի, հունիսի 20-ին` հայոց պատմության և քիմիայի, հունիսի 23-ին` ռուսաց լեզվի միասնական պետական քննությունները: 

Նախորդ հոդվածը‘Կեսգիշերին Նար-Դոսի փողոցում կրակոցներ են հնչել’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն «Ռոսնեֆտի» գործարանում. Կա առնվազն հինգ զոհ’