‘Դմիտրի Մեդվեդևը և Տիգրան Սարգսյանը քննարկել են Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցությունը’

727

Կայացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի իր պաշտոնակից Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ  Հայաստանի համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Բացի այդ, քննարկվել է նաև երկկողմ փոխգործակցությունն առևտրատնտեսական և վառելիքաէներգետիկ բնագավառներում:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հաստատել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը:

Մաքսային միությունն ստեղծվել է Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում՝ Մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: 

Նախորդ հոդվածը‘Արարատի նոր մարզպետ է նշանակվել «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը’
Հաջորդ հոդվածը‘Պահանջել, որ Սերժ Սարգսյանն անպայման ներկա լինի Հայաստան-Բուլղարիա խաղին’