Դոդոնը կոչ է արել կանխել դրսից միջամտությունը մերձդնեստրյան հակամարտությանը

250

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել մոլդովացի քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք սրում են իրավիճակը Դնեստրում, և վերջ տալ արտաքին միջամտության փորձերին մերձդնեստրյան հակամարտությանը։

Դոդոնի կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ այդ հարցի խաղաղ կարգավորման նպատակով։

Ավելի վաղ Դոդոնը հայտարարել է, որ Կիևի ցանկացած գործողություն չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նկատմամբ կգնահատվի որպես ագրեսիա Մոլդովայի դեմ։ Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր օգնել Քիշնևին այդ հակամարտությունը կարգավորելու հարցում։

Մերձդնեստրը, որի բնակչության 60 %-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր դուրս գալ Մոլդովայի կազմից դեռևս մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ մտավախություն ունենալով, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիանա Ռումինիային։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱյլ բան չէինք սպասում. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» Մադրիդում պարտության մատնեց «Ռեալին» (տեսանյութ)