Դոնարուման՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ

306

Փարիզյան ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

23-ամյա դարպասապահը լավագույն քառյակում հետ է թողել «Մարսելի» դարպասապահ Անտոնի Լոպեշին, Ալբան Լաֆոնին «Նանտից» եւ Վալտեր Բենիտեսին «Նիցայից»։

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Չեմպիոնի տիտղոսն ապահովել է ՊՍԺ-ն։

Անցած տարի Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ էր ճանաչվել ՊՍԺ-ի կոստառիկացի խաղացող Կեյլոր Նավասը։

Նախորդ հոդվածըԱնկարայում պատրաստել են «սկանդինավյան դոսիե»
Հաջորդ հոդվածըՀերքում են Նազարբաևի ընտանիքի անձեռնմխելիության մասին լուրը