Դորտմունդի «Բորուսիան» հեռացրեց գլխավոր մարզիչին

436

Դորտմունդի «Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Մարկո Ռոզեին, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

45-ամյա գերմանացի մասնագետը 2021թ․ հունիսին էր տեղափոխվել Դորտմունդ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Մարկո Ռոզեի ղեկավարությամբ «Բորուսիան» 27 հաղթանակ է տարել 46 մրցաշարում։ Գերմանիայի առաջնությունում դորտմունդյան թիմը գրավեց երկրորդ տեղը՝ չեմպիոն «Բավարիայից» հետ մնալով 8 միավոր։

Նախորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ «Լիվերպուլի» լեգենդ է հեռանում
Հաջորդ հոդվածըՍիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ