‘Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Համբուրգին» (տեսանյութ)’

1240

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Պիեր-Միշել Լասոգան: Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, Լյուիս Հոլթբին կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները չկարողացան արժանի պատասխան տալ. 55-րդ րոպեին Մաթս Հյումելսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ խաղի ավարտից 4 րոպե առաջ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 

«Բորուսիան» մնաց 29 միավորով և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Համբուրգն» այժմ ունի 18 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Համբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»` 3:1
Գոլերը` Լասոգա 19′, Հոլթբի 41′, Հյումելս 55′ / ինքնագոլ — Օբամեյանգ 86′

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ստեղծվել է իրավիճակ, որում մենք կարող ենք կրկնել Չիլիի փորձը’
Հաջորդ հոդվածը‘«Goal.com». «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայության խորհրդանշական հավաքականը’