Դուբայ․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով

327

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Սերբ թենիսիստը մեկնարկում մրցեց չեխ Տոմաշ Մախաչի (130-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 6:3, 3:6, 7:6 (7:1) հաշվով։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Տալոն Գրիկսպորը, որը 6:4, 3:6, 6:2 պարտության մատնեց ֆրանսիացի Կոնստան Լետիենին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՌուսաստանի շախմատի ֆեդերացիան ընդգրկվեց Ասիական շախմատային ֆեդերացիայի կազմում
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Բախում, թե՞ սպանդ