Դուբայ. Խաչանովը մեկնարկեց հաղթանակով եւ կմրցի Ջոկովիչի հետ

601

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:7 (1:7), 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20–ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստն առաջին շրջանում հաղթել էր իտալացի Լորենցո Մուզետիին՝ 6։3, 6։3։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Քշի՛ Թուրքիա
Հաջորդ հոդվածըՉԼ եզրափակիչը հնարավոր է՝ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Լոնդոն