Դուդա․ ԵՄ-ն «քաղաքականություն էր խաղում»՝ արգելափակելով Լեհաստանին հատկացված միջոցները

173

Եվրամիությունը, արգելափակելով երկրին հատկացված ֆինանսավորումը, քաղաքական խաղ էր վարում Լեհաստանի նախկին կառավարության դեմ՝ «Իրավունք և Արդարություն» աջ կուսակցության գլխավորությամբ։

Նման պնդմամբ է հանդես եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան լիտվացի իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի ասուլիսում։

«Դա մաքուր քաղաքական ակցիա էր լեհական նախկին իշխանությունների դեմ, կառավարության փոփոխության փորձ»,- Լեհաստանի առաջնորդի խոսքն է մեջբերել Bloomberg-ը։

2023 թ․ դեկտեմբերին հանրապետության նոր վարչապետ Դոնալդ Տուսկը, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ բանակցություններից հետո, հայտարարել էր, որ մինչև 2023 թ․ վերջը միությունը կչեղարկի Լեհաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար նախատեսված 5 մլրդ եվրոյի արգելքը։ Եվրահանձնաժողովը 2021 թ․ կասեցրել էր Լեհաստանին միջոցների հատկացումը՝ Վարշավայի կողմից իրավունքի գերակայության սկզբունքը չպահպանելու պատճառով, ինչը միության անդամների միջև միջոցների բաշխման գլխավոր չափանիշներից մեկն է։ Խոսքը ԵՄ բյուջեի բոլոր միջոցների մասին է՝ ներառյալ միության երկրների վերականգնման ֆոնդը։

Նախորդ հոդվածըԵՄ-ն մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը կարգավորելու համար
Հաջորդ հոդվածըՄասքը հայտարարել է, որ ընտրություններում չի քվեարկի Բայդենի օգտին