ԵՄ-ն մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը կարգավորելու համար

183

Եվրամիությունը հունվարի 22-ին Բրյուսելում արտաքին գործերի նախարարների նիստում կորոշի Իսրայելին սպասվող հետևանքները, եթե այդ երկրի իշխանությունները շարունակեն հանդես գալ պաղեստինյան պետություն ստեղծելու դեմ։

Այդ մասին կիրակի հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ իր տրամադրության տակ եղած փաստաթղթին։

Ըստ այդ փաստաթղթի՝ Բրյուսելը միության անդամ երկրներին առաջարկել է «շարադրել այն հետևանքները, որոնք սպասվում են՝ մշակված խաղաղ պլանում մասնակցության կամ չմասնակցելու դեպքում»։

Պլանը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում և երկու երկրների փոխադարձ ճանաչում։

Եվրոպացի պաշտոնյաների խոսքով, որ ներկայացնում է թերթը,  եթե դժվար է «որևէ բան պարտադրել» երկրի ներկայիս վարչապետ Բինիամին Նեթանյահուին, ապա նրա լիազորությունների ժամկետը «հավերժ չի ձգվի»։

Նախորդ հոդվածըՆյու Յորքում կայանալու են ՄԱԿ ԱԽ-ի նիստեր՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԴուդա․ ԵՄ-ն «քաղաքականություն էր խաղում»՝ արգելափակելով Լեհաստանին հատկացված միջոցները