‘Դրամը տարեսկզբից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5,07%-ով ‘

967

ԱՄՆ դոլարի կուրսի փոփոխության համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ2011-ի դեկտեմբերի 31-ի համեմատությամբ  նախկին ԽՍՀՄ տարածքում ազգային արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի ամենամեծ աճը 2012-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է Ուզբեկստանում՝ 9,72%:  Միջինասիական հանրապետությանն այս ցուցանիշով հաջորդում է Մոլդովան (5,65%) եւ Հայաստանը (5,07%): Բելառուսական ռուբլին դոլարի նկատմամբ հաշվետու ժաանակաշրջանում 2,75%-ի անկում է գրանցել: Ամենափոքր աճը գրանցվել է Ուկրաինայում՝ գրիվնին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամնեը 0,04 տոկոսով: Փոխարժեքի փոփոխություն չի գրանցվել միայն Թուրքմենստանում:

Մնացած երկրներում դոլարն ազգային արժույթի նկատմամբ անկում է ապրել Լատվիայում՝ 0,1 %–ով, Լիտվայում՝ 0,18% –ով, Ադրբեջանում 0,2289$ –ով, Էստոնիայում 0,36 %–ով, Վրաստանում 0,83% –ով: Ռուսական տռուբլեւ նկատմամբ ԱՄՆ դոլարը գրանցել է ամենամեծ անկումը՝ 3,54 %:

Նախորդ հոդվածը‘«ՀԺ». Ֆարմանյանն էլ է մտահոգված ակտիվիստների դատավճռո՞վ’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Արամ Կարապետյան. «Ոչ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը»’