‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

1108

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411.2  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.23 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.29 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.25 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`553  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.30 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 554 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.30 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 07.08.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 410.26, ԵՎՐՈ – 548.89, Ռուսական ռուբլի – 11.32:

Նախորդ հոդվածը‘ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը. ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Պացիֆիստական ջղաձգումներ՝ Սոչիին ընդառաջ’