‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

1032

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.72 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 564.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,77 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`563  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.73 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 414.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 564 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,75 դրամ:

Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 413.59, ԵՎՐՈ – 562.90, Ռուսական ռուբլի – 11.81:

Նախորդ հոդվածը‘Մի շարք շրջաններում այսօր հոսանքազրկումներ կլինեն’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սա ապտակ էր ՀՀ իշխանություններին’