‘Դրեզդենում նոր երթ է տեղի ունեցել ընդդեմ Եվրոպայի իսլամացման’

885

Հազարավոր ցուցարարներ Դրեզդենում դուրս են եկել փողոց՝ մասնակցելու երթին՝ ընդդեմ Եվրոպայի իսլամացման, որը Փարիզի ահաբեկչություններից հետո կազմակերպել է «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Եվրոպայի իսլամացման» շարժումը:

Չնայած գերմանացի քաղաքական գործիչների՝ երթը չեղյալ հայտարարելու կոչին՝ ակցիան կայացել է: Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը քաղաքացիներին խնդրել է չմասնակցել հակաիսլամական այդ շարժման կազմակերպած ակցիաներին, իսկ կազմակերպության ակտիվիստներին հորդորել է չշահարկել փարիզյան ողբերգությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է մասնակցել մեկ այլ հանրահավաքի. երեքշաբթի կայանալու է երթ՝ «հանուն բաց և հանդուրժողական Գերմանիայի», որը կազմակերպվել է մուսուլմանական համայնքների առաջնորդների նախաձեռնությամբ:

Երկուշաբթի Անգելա Մերկելը, հանդիպելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտարարել է. «Իսլամը Գերմանիայի մի մասն է: Իսկ ես բոլոր գերմանացիների կանցլերն եմ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում արգելել են գիշերն անցկացնել հերթերում’
Հաջորդ հոդվածը‘Մոմավառություն Ազատության հրապարակում` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի (տեսանյութ)’