«Դրոշի հեղափոխություն». հանուն ինչի՞. ԱլիքՄեդիա

1031

Հասարակությունը, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է ստույգ իմանա, թե «դրոշի հեղափոխությունից» ինչ է շահելու։ Հենց նույն՝ Արցախի հարցում։

Հիպոթետիկ ասել, թե «կապիտուլյանտ իշխանությանը հեռացնելուց հետո թռիչք ենք ապահովելու», ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխելո՞ւ են մոտեցումները։ Ռուսաստանը փոխելո՞ւ է, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Արցախի անկախությունը ճանաչելո՞ւ են։ Աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկով է «դրոշի հեղափոխություն» ծրագրվում, կամ ի՞նչ է նշանակում հասնել ներարցախյան կոնսենսուսի։ Արցախի ներքին ռեսուրսները բավարա՞ր են, որ գոնե արդյունավետորեն դիմագրավի մարտահրավերներին։

«Երեսուն տարի առաջ համախմբվեցինք եւ հաղթեցինք» նարատիվը ոչ միայն պատմականորեն արդարացված չէ, այլեւ չափազանց վտանգավոր է։ Երեսուն տարի առաջ Հայաստանն ուներ պատասխանատու եւ դարաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններին լիովին համարժեք իշխանություն, այլ էր ուժերի հարաբերակցությունը։ Այսօր՝ այս փուլում եւս մեկ, թեկուզ լոկալ պատերազմը Հայաստանի համար միայն ավելի աղետալի հետեւանքներ կունենա։

Եվ եթե սթափվել ու համախմբվել է պետք, ապա միայն մի գերխնդրի շուրջ՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով հասնել Հայաստանի անվտանգային միջավայրի բարելավմանը, հայաբնակ եւ հայկական պահել Արցախը։

Վահրամ Աթանեսյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԱվետիս Ավագյան. Անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա
Հաջորդ հոդվածըԵԼ․ «Այնտրախտը» դուրս թողեց «Բարսելոնային», օրվա արդյունքները (տեսանյութ)