‘Դևիդ Բեքհեմ. «Հանդիպումից մեկ ժամ առաջ ես հանդերձարանում էի, երբ սըր Ալեքսը տեսավ իմ «իրոկեզը» և ստիպեց ինձ սափրել»’

910

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի պահանջով «Ուեմբլիի» զուգարանում ստիպված էր ազատվել իր «իրոկեզից»:

Անգլիայի հավաքականի նախկին ավագը քիչ սանրվածքներ չի փոխել: 2000/01 մրցաշրջանը Դևիդը որոշեց սկսել «իրոկեզով», բայց հետո՝ Անգլիայի սուպերգավաթի «Չելսիի» հետ խաղից առաջ, սըր Ալեքսը ստիպեց նրան անմիջապես սափրել գլուխը:

«Հանդիպումից մեկ ժամ առաջ ես հանդերձարանում էի, երբ սըր Ալեքսը տեսավ իմ «իրոկեզը» եւ ստիպեց ինձ սափրել: Սկզբում ես չհամաձայնվեցի, բայց հետո տեսա, թե ինչպես է նրա դեմքի արտահայտությունը փոխվում, եւ գնացի զուգարան ու սափրեցի գլուխս: Նա շատ խիստ էր:

Հարցն ակումբի համբավն էր: Նա ուզում էր, որպեսզի բոլոր խաղացողները պրոֆեսիոնալների տեսք ունենային: «Իրոկեզը» նրան ճիշտ սանրվածք չթվաց: Բացի դրանից՝ խաղալու էինք «Ուեմբլիում», ուստի նա իրավունք ուներ այդպես կարծել»,- ասել է Բեքհեմը:

Հավելենք, որ մեկ տարի անց Բեքհեմը կրկին «իրոկեզ» աճեցրեց և այդ սանրվածքով հայտնվեց Անգլիայի հավաքականում: Եվս 2 տարի անց՝ վերջնականապես վիճելով Ֆերգյուսոնի հետ, Բեքհեմը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»:

Նախորդ հոդվածը‘Սերբ ֆուտբոլիստները վախենում են իրենց կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը 4-րդ անգամ կհանդիպի Ռոբերտ Շտիգլիցին’