‘Դևիդ Մոյեսը ցանկանում է իր նոր թիմի կազմը համալրել Ագլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներով’

711

«Ռեալ Սոսյեդադը» գլխավորած շոտլանադացի մասնագետ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր նոր թիմի կազմը համալրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներով։

El Mundo Deportivo–ի տեղեկության համաձայն, բասկյան ակումբի հետարքրքության շրջանակում են հայտնվել «Տոտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը, ում հետ Մոյեսն աշխատել է նախորդ մրցաշրջանում։

Նշվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» դեմ չէ 29–ամյա խաղացողներին վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ընդ որում, հավանականություն կա, որ Յանգի հետ հիմնական պայմանագիր կկնքվի։

Այնուամենայնիվ, հավանական տեղափոխությունները բարդանում է նրանով, որ այդ ֆուտբոլիստները նոր թիմում պետք է աշխատեն ավելի ցածր աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Յանգն ու Սոլդադոն իրենց ներկայիս թիմերում խաղային պրակտիկայի պակաս ունեն։

Նախորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեա. « Վիկտորն այստեղ՝ Մանչեսթրում է մարզվում, բայց նա դեռ 100 տոկոսով չի վերականգնվել վնասվածքից»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ոչ թե «գիլիոտինի» մասին է պետք մտածել, այլ իշխանությունը հանձնելու’