‘ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ. Եկել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը’

903

Ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն, որը վերջերս չկար: PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

«Այդ հնարավորությունը ստեղծվել է Ադրբեջանում ու ավելի վաղ՝ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել դրա համար: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդն էլ արժանի է խաղաղության և բարգավաճման: Կարծում եմ՝ կարելի է գտնել խաղաղության տանող ուղին: 

Հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար, որը կօգնի առաջ շարժվել: Նրանք պետք է քննարկեն հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքները»: Կողմերը շարունակում են վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ գաղտնի բանտերում բժիշկները մասնակցել են կալանավորների խոշտանգումներին’
Հաջորդ հոդվածը‘«Կոմիտաս 5»-ի կառուցապատող. Շինարարության դեմ բողոքը հրահրում են «հողի վրա աչք ունեցողները»’