‘ԵԱՀԿ. Հանրաքվեն կազմակերպվեց առանց ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու’

1475

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը: Հեղինակները մի շարք մտահոգություններ են հայտնել զեկույցում եւ հանդես եկել հանձնարարականներով: «Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների։ Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս և այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- նշել են հեղինակները` հավելելով, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը:

Զեկույցի վերջում հեղինակները հանդես են եկել մի շարք հանձնարարարականներով, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

Առաջնային

1. Ընտրական օրենսդրության բարեփոխումը պետք է իրականացվի ներառական կերպով, և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գործադրեն հնարավորինս բոլոր ողջամիտ ջանքերը բարեփոխումների նկատմամբ փոխհամաձայնության գալու համար, հաշվի առնելով ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի բոլոր նախորդ համապատասխան հանձնարարականները: Հանրաքվեների մասին կանոնակարգումները պետք է համահունչ լինեն ժողովրդավարական ընտրական գործընթացների միջազգային չափանիշներին, և դրանք պետք է հաշվի առնվեն Ընտրական օրենսգրքում:

2. Բողոքների և դիմումների իրավական շրջանակները պետք է վերանայվեն՝ երաշխավորելով ավելի արդյունավետ քննություն: Մասնավորապես, ընտրական գործընթացի վերաբերյալ բողոքներ ներկայացնելու իրավական հիմքը պետք է ավելի ընդարձակվի: Ընտրությունների և հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքների ներկայացման և վերանայման ժամկետները պետք է հնարավորություն ընձեռեն բողոքատուներին պատրաստել դիմումները և ողջամիտ ժամկետներում ապահովեն դրանց լուծումները:

3. Դատախազությունները, այլ իրավապահ մարմինները և ԿԸՀ-ն պետք է ակտիվորեն և թափանցիկ հետամուտ լինեն հանրաքվեի գործընթացի ընթացքում բոլոր խախտումների վերաբերյալ հաղորդումներին ողջամիտ ժամկետներում, նախաձեռնելով և հարուցելով քրեական կամ վարչական վարույթներ ենթադրյալ օրինազանցների դեմ՝ օրենքի պահանջներին համապատասխան: Դատախազությունը, ոստիկանությունը և ԿԸՀ- ն պետք է անհապաղ արձագանքեն ընտրական գործընթացի բոլոր փուլերի ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր չարաշահումները:

4. Ինչպես նշված է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ նախորդ հանձնարարականներում, համապատասխան մարմինները պետք է բարելավեն ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը և ձգտեն փոխհամաձայնության գալ՝ հասնելու արդյունավետ լուծումների ի անդրադարձ այն գոյատևող այն մտայնության, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների անունների ներկայությունը ընտրողների ցուցակներում ներկա կարող է չարաշահվել՝ հեշտացնելով բացակա մարդկանց փոխարեն քվեարկելը կամ բերել այլ ընտրախախտումների:

5. Համապատասխան մարմինները պետք է ներկայացնեն արդյունավետ և հետևողական երաշխիքներ բազմակի քվեարկության դեմ, որը կկիրառվի բոլոր ընտրողների նկատմամբ՝ անկախ ընտրողի նույնականացման նպատակով օգտագործվող փաստաթղթի տեսակի:

Բ. ԱՅԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

6. Իշխանությունները պետք է նկատի ունենան տարբերակներ ընտրատեղամասերի հասանելիությունը բարելավելու համար և ապահովեն լրացուցիչ մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ սահմանափակ կարողությունների տեր ընտրողները իրականացնեն ընտրելու իրենց իրավունքը, որը հետագայում էլ կնպաստի համընդհանուր ընտրական իրավունքի իրագործմանը:

7. Քաղաքական կուսակցությունների վստահված անձինք չպետք է ոչ մի կերպ կաշկանդված լինեն օրենքով նախատեսված բոլոր գործառույթների իրականացումից, բայց նրանք չպետք է ճնշում գործադրեն կամ միջամտեն քվեարկության օրվա գործընթացին: Կուսակցությունները պետք է ապահովեն համապատասխան ուղեցույցներ և ուսուցում և պետք է կրեն իրավական և քաղաքական պատասխանատվություն իրենց վստահված անձանց վարքագծի համար:

8. Ինչպես ավելի վաղ առաջարկվել է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից, ԿԸՀ-ի կողմից դիտորդների թեստավորումը չպետք է լինի պարտադիր և չի կարող լինել նախապայման քաղաքացի դիտորդների հավատարմագրման համար:

9. Ընտրությունների և հանրաքվեների իրավական շրջանակները պետք է կարգավորեն քարոզչություն համար օգտագործվող հանրային միջոցների օգտագործումը՝ ապահովելով ընտրողներին հնարավորություն ձևավորելու կարծիք հավասար հնարավորության և ազատության վերաբերյալ: Հանրաքվեի մասին օրենքում պետք է կատարել փոփոխություններ՝ ամրագրելով խիստ սահմանափակումներ պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացնելու վերաբերյալ:

10. Թափանցիկությունը ապահովելու համար, հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգերը պետք է ենթարկվեն փոփոխության ՝ ապահովելու հանրաքվեի միջոցների վերաբերյալ մանրամասն ֆինանսական հաշվետվություններ և ԿԸՀ-ի աուդիտի արդյունքները հիմնադրամի գործարքների վերաբերյալ պետք է լինեն հանրության համար մատչելի և տեղադրվեն ԿԸՀ-ի կայքում:

11. Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու լրատվամիջոցների սեփականության լիարժեք թափանցիկությունը՝ պահանջելով և հնարավորություն տալով ՀՌԱՀ-ին հստակորեն նույնականացնել լրատվամիջոցների վերջնական և շահառու սեփականատերերին: Լրացուցիչ վերահսկություն և պատժամիջոցներ նախատեսել՝ ապահովելու լրատվամիջոցների սեփականատիրոջ ինքնությունը և ֆինանսավորման վերաբերյալ համապարփակ և ժամանակին տեղեկատվությունը՝ իրավասու մարմիններին: Լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը:

12. Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի՝ պետք է տրամադրել ընդհանուր ուղենիշներ լրատվամիջոցներին քարոզչության լուսաբանման վերաբերյալ, հաշվի առնելով մասնագիտական չափորոշիչները, արդար լուսաբանումը, անկողմնակալությունը և հավասակշռությունը, փոխարինել ընդհանուր պահանջները ավելի մանրամասնված պահանջներով, որոնքը պետք է լինեն կիրառելի բոլոր ընտրությունների և հանրաքվեների համար: Նման դրույթները, սակայն, չպետք է սահմանափակեն կամ էլ կանխեն քարոզարշավների անկախ խմբագրական լուսաբանումը:

13. Պետք է ուշադրություն կարող է դարձնել նաև ՀՌԱՀ-ի վերահսկողական դերի բարձրացմանը՝ քարոզարշավի ժամանակ և քարոզարշավից հետո: ՀՌԱՀ-ն կարող է հրապարակել քարոզարշավի լուսաբանման մանրամասն ուղենիշներ և լրատվամիջոցների մոնիթորինգի մեթոդաբանություն, որը կարող է գնահատել լուսաբանման տոնը/բնույթը/: լրատվամիջոցների կողմից ներկայացրած տվյալների վրա հենվելու փոխարեն, ՀՌԱՀ-ը շարունակական և հետևողական կերպով պետք է իրականացնի լրատվամիջոցների ամբողջական և ինքնուրույն մոնիթորինգ: Լրատվամիջոցների մոնիտորինգի զեկույցները կարող են կանոնավոր կերպով հրապարակվել քարոզարշավի ողջ ընթացքում, անկախ էարոզարշավի տևողությանը:

Նախորդ հոդվածը‘Լրագրողին ազատել են աշխատանքից ՀՀԿ-ականների դեմ դիմում գրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար’