‘ԵԱՀԿ նախագահ. Բանակցությունների գործընթացը պետք է անցկացվի Մադրիդյան սկզբունքներով’

934

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրխալտերը տարածաշրջանային այցի շրջանակներում կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար՝ հորդորելով պահպանել հրադադարի համաձայնագիրը:

Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Թվիթերյան էջում գրառում է կատարել, որով կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նախապես նշել էինք, նման առաջարկով հանդես էր եկել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ առաջարկելով այդ հանդիպումը կազմակերպել Փարիզում: Օլանդը նաեւ կոնկրետ առաջարկներ էր արել ՝ ուղղված խաղաղության հաստատմանը:

Դիդիե Բուրխալտերը հայտարարության մեջ նշել էր նաեւ, որ կողմերի հանդիպումը կարող է հիմք հանդիսանալ կառուցողական բանակցությունների անցկացման համար: Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է անցկացվի Մադրիդյան սկզբունքներով:

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Հոլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա, Աբխազիա… Հայաստանի հերթն է’