‘ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ Երեւանում լրագրողների դեմ բռնությունների մասին’

1482

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում լրագրողների դեմ տեղի ունեցած բռնության դեպքերին:

«Լրագրողների անվտանգությունը պետք է մշտապես ապահովված լինի»,- հայտարարել է Միյատովիչը: «Մեդիան իրավունք ունի լուսաբանել բոլոր հրապարակային միջոցառումները, եւ լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ եւ անվտանգ պայմաններում՝ չվախենալով հետապնդումներից եւ ահաբեկումներից»,- հայտարարել է Միյատովիչը՝ հիշեցնելով, որ այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում բռնության են ենթարկվել տարբեր ԶԼՄ-ների 23 լրագրողներ: «Կոչ եմ անում իշխանություններին անհապաղ քննություն իրականացնել այս դեպքերի կապակցությամբ եւ միջոցներ ձեռնարկել՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողների հանդեպ զսպվածություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Դունյա Միյատովիչը:  

Նախորդ հոդվածը‘Հաքերների պատասխանը ոստիկանների բռնությանը. Կոտրվել է Police.am-ը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության գործողություններից Աշոտյանն ու ԱՄՆ դեսպանությունը նույն տպավորություններն են ստացել ‘