‘ԵԱՀԿ-ն դատապարտում է iLur.am-ի եւ «Հրապարակի» աղբյուրը բացահայտելու վերաբերյալ`դատարանի որոշումը’

2097

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում դատարանի որոշման առթիվ, որով պարտավորեցնում են մեր կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին` բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրը:

ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունը` ստորեւ.

«Հունիսի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատարանը որոշում է ընդունել, որով պարտավորեցնում է iLur.am կայքին եւ Հրապարակ օրաթերթին բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրը` Շիրակի մարզի բարձրաստիճան ոստիկանի մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում:

«Ես մտահոգված եմ, որ այդ որոշումը կարող է բացասական ազդեցություն թողնել ԶԼՄ-ների վրա, քանի որ կարող է խանգարել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը»,- նշել է Միյատովիչը: «Պետական եւ մասնավոր ինֆորմացիայի աղբյուրների հետ աշխատելիս լրագրողների մասնագիտական գաղտինիքի անհրաժեշտությունը պետք է ընդունվի»: Միյատովիչը նշել է, որ աղբյուրների ինքնությունը պաշտպանելու լրագրողների իրավունքը առանցքային սկզբունք է հետաքննական լրագրության համար եւ ԵԱՀԿ-ի կողմից մեկ անգամ չէ հայտարարվել որպես ազատ կամարտահայտման համար հիմնական պահանջ»: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ նախկին փոխնախարարը գնել է «Միկա ցեմենտը». «Ժողովուրդ»’