‘ԵԱՀԿ-ն զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ‘

925

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն: Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ՊՆ-ի 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում:

Ծրագիրը, որը մեկնարկել է 2014թ. մարտի 1-ին և կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերը, միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը` տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին և նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ: Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը քարոզի ժամանակ պատահաբար հայհոյել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը միանում է «Երկրի ժամը» ակցիային’