‘ԵԱՀԿ-ն հույս ունի, որ հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին’

1017

ԵԱՀԿ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: «Թրենդ»-ի հետ զրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկը հիշեցրել է, որ նման կոչով է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը` տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կասպրշիկի խոսքով` դրական է գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք` այդ գործընթացի առաջխաղացման համար:

ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությունների: «Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- նշել է Կասպրշիկը` ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին: Նա նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները Սոչիում և Ուելսում ու հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով նախատեսվող հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում 1 ժամով անջատել էլեկտրականությունը՝ ի նշան բողոքի’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան’