‘ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական դիտարկումն է անցկացրել’

1259

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությից, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը դիտարկմանը մասնակցել է շփման գծի հակառակ կողմից:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը կստորագրի ԵՏՄ պայմանագիրը. Վ.Պուտինի օգնական ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիա. Ջիհադիստները վերսկսել են Քոբանիի գրոհը’