‘ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տալիս մտնել Ղրիմ ‘

905

Ուկրաինա մեկնած ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածք: Այդ մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Որքանով որ ես եմ տեղյակ, նրանց թույլ չեն տալիս (տարածք մուտք գործել)»,- հայտարարել է նա: Նա հույս է հայտնել, որ ամեն դեպքում՝ հնարավոր կլինի պայմանավորվել Ղրիմի իշխանությունների հետ՝ դիտորդների մուտքը ապահովելու համար: Նա նաեւ հավելել է, որ տեղական իշխանությունները «այնքան էլ խանդավառվածությամբ չեն շփումների գնում այլ կազամակերպությունների հետ»:

Ուկրաինայի խնդրանքով, ԵԱՀԿ անդամ 15 երկրներ կազմավորել են ռազմական դիտորդների առաքելություն: Առաքելության նպատակն է ստանալ օբեկտիվ տեղեկատվություն եւ համոզել Ռուսաստանին Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել:

Նախորդ հոդվածը‘Չիչեք. Համաշխարհային հանրությունն այնքան էլ շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է’