‘ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին վերջնական պայմանագիրն ուղարկվել է 4 երկրների կառավարություններին’

1943

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվել է չորս երկրների կառավարություններին: Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, պայմանագրի վերջնական տարբերակը պատրատս է և ուղարկվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին:

Ավելին, չորս երկրներից յուրաքանչյուրում անցակցվում են ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ շուրջ պայմանագրին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագիրը նախագահների կողմից ստորագրելու համար:

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում` ԵԱՏՄ մասնակից երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում: 

Նախորդ հոդվածը‘Զախարյան. «Ռոսնեֆտը» կորցրել է «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’